ԱՀԴՀ կրկին հանդես է գալիս հայ-թուրքական Արձանագրությունների դեմ

PanARMENIAN.Net - Ցյուրիխում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրելուց ավելի քիչ, քան 24 ժամ անց թուրք ղեկավարները նախապայմաններ առաջադրեցին Հայաստանին` կապելով հայ-թուրքական սահմանի բացումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ: Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնաժողովի (ԱՀԴՀ)` PanARMENIAN.Net ուղարկված հայտարարության մեջ:



«Թուրք առաջնորդներն իրենց հայտարարություններով հասկացրեցին, որ Հայաստանի կողմից ստորագրված Արձանագրությունները Երեւանի վրա ճնշում գործադրելու միջոց են: Բարակ Օբամայի վարչակազմը Հայաստանի անվտանգությանը սպառնող եւ Հայոց ցեղասպանությունը հարցականի տակ դնող համաձայնագիրն ընդունելը ստիպելու փոխարեն պետք է դատապարտի Թուրքիայի կողմից Արձանագրությունների ցինիկ շահարկումը եւ Անկարայի աստիճանաբար աճող հակահայկական քաղաքականությունը»,- հայտնել է ԱՀԴՀ գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:



Ինչպես նշվում է ԱՀԴՀ հայտարարության մեջ, կազմակերպությունը միանում է ողջ աշխարհի հայության բողոքին` ուղղված Արձանագրությունները վավերացնելու եւ Անկարայի ձգտումների դեմ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում այդ փաստաթղթերը Բաքվի օգտին օգտագործելու ու պատմական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որը հարցականի տակ է դնում Հայոց ցեղասպանության փաստը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---