Պատմության հարցերով ենթահանձնաժողովում Հայաստանը Թուրքիայի հետ անհավասար հնարավորություններ է ունենալու16 հոկտեմբերի 2009 - 16:03 AMT PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական Արձանագրություններում պատմական հարցերով ենթահանձնաժողովի ստեղծման մասին կետի առկայությունն իրենից լուրջ սպառնալիք է ներկայացնում Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Նրա խոսքով, ստեղծվելիք ենթահանձնաժողովում Հայաստանը Թուրքիայի հետ անհավասար հնարավորություններ է ունենալու, քանի որ Թուրքիայի օրանսդրությունը քրեական պատիժ է նախատեսում Հայոց ցեղասպանության մասին հիշատակելու համար: «Այսինքն, այդ ենթահանձնաժողովում Թուրքիայի ներկայացուցիչները իրենց երկրի օրենսդրությամբ սահմանափակված են գործողությունների հարցում եւ կարող են միայն ժխտել Հայոց ցեղասպանության իրագործման փաստը»,- ընդգծել է ՀԱԿ ներկայացուցիչը: Այդ վտանգը կանխելու համար, ընդգծել է Շահնազարյանը, հայկական խորհրդարանը պետք է օրենք ընդունի «Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող միջոցառումներին հայ պաշտոնական անձանց մասնակցությունն արգելելու» մասին` դրանով իսկ, նրա խոսքով, ստեղծվելիք հայ-թուրքական ենթահանձնաժողովը կզրկվի Հայոց ցեղասպանության թեման քննարկելու հնարավորությունից: Նա նաեւ ավելացրել է, որ եթե Հայաստանի խորհրդարանը նման օրինագիծ չընդունի, դա կնշանակի, որ հայկական ղեկավարությունը նման քայլով կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության փաստը, եւ «դա կլինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար ՀՀ իշխանությունների վճարած գինը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |