Լեհաստանը հանդես է գալիս «Արեւելյան գործընկերության» վիզային ռեժիմի պարզեցման օգտին

PanARMENIAN.Net - Լեհաստանի արտգործնախարարությունը սատարում է ԵՄ-ի հետ այդ ծրագրի մասնակիցն երկրների համար մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցմանը, այդ պետությունների քաղաքացիների համար վիզաներն ամբողջապես չեղյալ հայտարարելու հեռանկարով: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի ԱԳՆ խորհրդական, «Արեւելյան գործընկերության» գծով ԱԳՆ բաժնի վարիչ Յարոսլավ Ջեդիցը Վարշավայում` ելույթ ունենալով «Արեւելայն գործընկերության» իրագործմանը նվիրված Լեհաստանի ու Գերմանիայի համագործակցությանը:



Նա նաեւ նշել է, որ Վարշավան սատարում է «Արեւելայն գործընկերության» մասնակից պետությունների քաղաքկան եւ տնտեսական ինտեգրմանը Եվրամիության հետ եւ պատրաստ է կիսել եվրաինտեգրման սեփական փորձը, հաղորդում է UNIAN գործակալությունը:



Մարտի 20-ին ԵՄ առաջնորդները հաստատեցին «Արեւելյան գործընկերության» ծրագիրը, դրա իրագործման համար հատկացնելով 600 մլն եվրո 2009-2013թթ. համար:



Մայիսի 7-ին տեղի ունեցավ «Արեւելյան գործընկերության» սահմանադիր գագաթնաժողովը, որը Եվրահանձնաժողովի նախաձեռնությունն է, եւ որով նախատեսվում է ընդլայնել հարաբերությունները վեց երկրների` Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---