Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ այժմյան իշխանությունների քաղաքականությունը Թուրքիայի հարցում նույնն է

PanARMENIAN.Net - «ՀԱԿ-ի լռությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կապակցությամբ բացատրվում է նրանով, որ այն համընկնում է ՀՀՇ-ի Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակին վարած քաղաքականության հետ»,-ասել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:



Ըստ Ալավերդյանի, ՀՀՇ-ի ժամանակ շրջանառվում էր այն թեզը, որ Հայաստանը պետք է բարեկամական հարաբերություններ ունենա բոլոր հարեւանների հետ, «սակայն այդ թեզում չէր քննարկվում այն հարցը, թե ի՞նչ գնով»:



Լ.Ալավերդյանը համաձայն չէ ՀՀՇ-ի այն տեսակետի հետ, թե Հայաստանը ծանր կացության մեջ է հայտնվել Լեռնային Ղարաբաղի պատճառով եւ հավելել է, որ ղարաբաղյան հակամարտության շնորհիվ Հայաստանը շուրջ 20 տարի է գործոն է միջազգային քաղաքական ասպարեզում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---