ԱՄՆ-ն կոչ է արել Իրանին շտապ միջոցներ ձեռնարկել ուրանի ծրագրի վերաբերյալ

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդես է եկել հայտարարությամբ այն բանից հետո, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) փոխանցել է Իրանի վերաբերյալ համաձայնության նախագիծը ԱՄՆ-ին, ՌԴ-ին ու Ֆրանսիային` հույս ունենալով, որ կողմերը կհաստատեն փաստաթուղթը մինչեւ ուրբաթ:



Համաձայնագիրը նախատեսում է, որ հարստացված ուրանը Իրանի միջուկային ծրագրի համար կարտադրեն Ռուսաստանը եւ Ֆրանսիան, ոչ թե Իրանը:



Համաշխարհային հանրությունը մտավախություն ունի, որ Իրանն օգտագործում է ուրանի հարստացման իր ծրագիրը միջուկային զենք ստանալու համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---