Զարուհի Փոստանջյան. Ոստիկանները գերազանցել են իրենց լիազորությունները

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին «Ժառանգություն» խորհրդակցական խմնակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նամակ է հղել ՀՀ ոստիկանություն, գլխավոր դատախազություն եւ ՀՀ մարդւ իրավունքների պաշտպանին`ՀՀ Կառավարության շենքի եւ նախագահի նստավայրի մոտ բողոքի ցույցի ժամանակ ոստիկանների կատարած իրավախախտումների մասին:



Հաղորդագրության մեջ ասվում է, որ ակցիան ուղղված էր ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման, ինչպես նաեւ՝ ի անհամաձայնություն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի օրերս արտահայտած այն մտքի, թե իրենք պատասխանատու են միայն երեք միլիոն հայաստանցիների համար։



Ըստ Զ.Փոստանջյանի, ակցիայի ժամանակ ոստիկանները բռնի ուժով սկսեցին պատռել պաստառները ու խլել դրանք մասնակիցների ձեռքերից` ոտնահարելով ինչպես բողոքի մսանակիցների քաղաքացիական իրավունքները, այնպես էլ՝ ՀՀ օրենսդրությունը:



Նամակում պատգամավորը խնդրում է համապատասխան ընթացք տալ սույն հաղորդմանը եւ օրենքով սահմանված կարգով հայտնել արդյունքների մասին:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---