Եվրոպան դրամական միջոցներ է տրամադրում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կատարելագործման համար

PanARMENIAN.Net - ՀՀ Օմբուդսմենի գրասենյակում Եվրոպական հարեւանության ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Թվինինգ. Աջակցություն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին» խորագրով ծրագրի մեկնարկի պաշտոնական արարողությունը: Ծրագիրը կիրականացվի Ֆրանսիայի եւ Իսպանիայի օմբուդսմենների համագործակցությամբ: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել ՀՀ-ում մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության պաշտպանությանն եւ խթանմանը:



Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ ՀՀ Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը. «Մեր համագործակցությունը ունի երեք ուղղություն` ինստիտուցիոնալ, որը ներառում է օմբուդսմենի իրավական գործունեության ուսումնասիրությունը, մասնաճյուղերի ստեղծում; մարդկային ռեսուրսներ, այսինքն, ինչպիսի ռեսուրսներ մենք ունենք, եւ արդյո՞ք համապատասխանում են նրանք մեզ, եւ վերջինը բարձրացնել տեղեկատվության մակարդակը», - հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը:



Ելույթ ունեցան նաեւ Ֆրանսիայի եւ Իսպանիայի օմբուդսմենները, Հայաստանում Եվրամիության եւ Ֆրանսիայի դեսպանները, որոնք բարձր գնահատեցին Հարությունյանի գործունեությունը եւ հույս հայտնեցին, որ երկրների միջեւ համագործակցությունը ապագայու եւս կշարունակվի:



Դա Եվրոպական հարեւանության եւ գործունեության նախագծի առաջին ծրագիրն է ՀՀ-ում: Ծրագրի տեւողությունն է 18 ամիս է, բյուջեն կազմում է 1 մլն եվրո:
 Ուշագրավ
---