Հավանականությունը, որ Երեւանի ու Անկարայի միջեւ գործընթացը կավարտվի, հավասար չէ զրոյի27 հոկտեմբերի 2009 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Հավանականությունը, որ Երեւանի ու Անկարայի միջեւ գործընթացը կավարտվի, հավասար չէ զրոյի, բայց այն նաեւ հարյուրտոկոսանոց է: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Գործընթացը կամ կավարտվի, կամ կդանդաղի, կամ էլ կճահճանա»,- ասել է քաղաքագետը` ավելացնելով, որ յուրաքանչյուր սցենարում տրամաբանություն կա:Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին ստորագրված Արձանագրությունների վավերացման հնարավոր ժամկետների մասին` Ալեքսանդր Իսկանդարյանն ընդգծել է, որ թուրքական խորհրդարանի կողմից դրանց արագ վավերացման հավանականությունը զրոյական չէ: «Սակայն վավերացումը կարող է տեղի ունենալ հաջորդ տարվա կամ հունվարին, կամ մարտին, կամ էլ ապրիլին: Կամ էլ այն տեղի կունենա 2011թ., երբ Թուրքիայում հերթական ընտրություններ տեղի կունենան»,- ասել է քաղաքագետը: Ինչպես նշել է Ալեքսանդր Իսկանդարյանը, դատելով հայ քաղաքական գործիչների հայտարարություններից, արդեն որոշում է ընդունվել թուրքական խորհրդարանում վավերացման ավարտին սպասելու մասին, եւ միայն հետո վավերացնել Արձանագրությունները Հայաստանի խորհրդարանում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |