Սերժ Սարգսյանի նախաձեռնությունները Ղարաբաղի հարցում կարող են հանգեցնել պետական հեղաշրջման28 հոկտեմբերի 2009 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Եթե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ավելի հեռուն գնա եւ նախաձեռնություններով հանդես գա ղարաբաղյան հարցում, ապա Հայաստանում կարող է հեղաշրջում տեղի ունենալ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը: «Եթե հեղաշրջում տեղի ունենա, դրան ակտիվ մասնակցություն կունենա զինվորականությունը»,-ասել է փորձագետը: Ըստ նրա, հայ իրականության մեջ արդեն եղել են օրինակներ, երբ Հայաստանի նախագահը «շոշափել է» Ղարաբաղի հարցը: Անդրանիկ Թեւանյանը ափսոսանք է հատյնել, որ Հայաստանում տարածված չէ այն գաղափարը, որ Ղարաբաղի հարցը երկրի ազգային անվտանգության հարց է: «Հայաստանը բան չունի զիջելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Ադրբեջանը չի բավարարվի հինգ շրջաններով, նա ցանկանում է ամբողջ Լեռնային Ղարաբաղը: Երեւանի ու Բաքվի միջեւ փոխզիջման տեղ չկա»,-ասել է փորձագետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |