15 մարտի 2002 - 23:09 AMT
PanARMENIAN.Net - «Ես չեմ տեսնում միտումներ, որոնք կարող են խախտել քաղաքական կայունությունը Հայաստանում»,- այսօր լրագրողներին է հայտարարել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, ներկայումս Հայաստանում պահպանվում է նորմալ քաղաքական իրավիճակ, իսկ որոշ բռնկումներ «չեն դուրս գալից օրենքի սահմաններից»: Միեւնույն ժամանակ պետության ղեկավարը նկատել է, որ հաջորդ տարի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական գործընթացները երկրում անկասկած կակտիվանան:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: