Արդյո՞ք Հայ-թուրքական արձանագրությունները նոր ագրեսիայի առիթ են տալիս

PanARMENIAN.Net - Վեց շաբաթյա քննարկումները հայ-թուրքական հարաբերությունների հարցի շուրջ մեզ չեն բավարարում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ուխտ Արարատի» Հայաստանի ազատագրման գաղտնի բանակի (ASALA) ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների կազմակերպության աշխատանքների համակարգող Տիգրան Փաշաբեզյանը: Խոսելով Հայ-թուրքական արձանագրությունների մասին, նա հայտարարել է, որ մարդիկ չեն նկատում այդ փաստաթղթերի գաղտնի իմաստը:



«Արձանագրությունների վավերացումից հետո տարածաշրջանի անվտանգությունը կվատթարանա: Տվյալ արձանագրությունները նոր ագրեսիայի առիթ են տալիս», - ասել է Տիգրան Փաշաբեղյանը, նշելով, որ Հարավային Կովկասում իրավիճակը արդեն դեպի վատն է փոխվել: Այդ մասին վկայում են նաեւ Իրանի, Աֆղանստանի եւ Պակիստանի իրավիճակը: Նրա խոսքերով, կազմակերպությունը մտադիր չէ լռել եւ որոշել է գերտերություններին ուղղված բաց նամակում արտահայըել իրենց անհանգստությունը, մասնավորապես ընդգծելով Հայոց ցեղասպանության հարցը:



Մեզ շատ հետաքրքիր է իմանալ, արդյո՞ք Արձանագրությունների ստորագրման արարողությունը նպատակ ուներ բարիդրացիական հարաբերությունների վերականգնումը, թե դավադրություն էր», -ընդգծել է Փաշաբազյանը, եւ ընդգծել, որ երկրների միջեւ չեն կարող են հաստատվել բարիդրացիական հարաբերություններ, մինչեւ որ բոլոր խնդիրները չլուծվեն իրավական ձեւաչափով:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---