ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ15 մարտի 2002 - 22:30 AMT PanARMENIAN.Net - Մինչեւ տարեվերջ ԱՊՀ երկրների Նախարարների խորհրդին առընթեր Ռազմա-տեխնիկական կոմիտեն կքննարկի Համագործակցության պաշտպանության նախարարությունների կողմից Գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգի համատեղ ստեղծման եւ շահագործման հեռանկարները: Այդ մասին հաղորդել են Ռուսաստանի ԶԼՄ-ները` վկայակոչելով ԱՊՀ մասնակից-պետությունների ռազմական համագործակցության կոորդինացման Շտաբը: ԱՊՀ երկրների համագործակցությունը արբանյակային համակարգի զարգացման ուղղությամբ կսկսվի բարձր ճշգրտության նավիգացիոն սարքավորումների համատեղ մշակումից, որոնք ռազմի դաշտում կկոորդինացվեն օպերատիվ կապի միջոցների հետ: Դա թույլ կտա երկրատեղեկատվական համակարգի հիմքի վրա լուծել կռվի դաշտում ռազմական միջոցների օպերատիվ մոնիտորինգի, օբյեկտների եւ տարածքների պաշտպանության խնդիրներ: ԱՊՀ սահմանամերձ տարածքներում նավիգացիոն ճշգրտությունը բարձրացնելու նպատակով, առաջարկվում է համատեղ ստեղծել հսկիչ-ճշգրտող կայանների շղթա:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |