ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարել է Հայաստանում 3G ցանցի երկրորդ փուլի ներդրման ավարտի մասին

PanARMENIAN.Net - հնարավորություններից, այլ նաեւ այնպիսի ծառայություններից, ինչպիսիք են տեսազանգը բարձր արագության մոբիլ ինտերնետը



Հոկտեմբերի 29-ն ՎիվաՍել-ՄՏՍ-ը ազդարարում է Հայաստանում երրորդ սերնդի (3G) ցանցի ներդրման հերթական փուլի ավարտը: Այսուհետ երրորդ սերնդի ցանցի ընձեռած հնարավորությունները հասանելի կլինեն հանրապետության բոլոր մարզերում: Ավելին, այժմ 2.5G եւ 3G ցանցերը հասանելի կլինեն նաեւ Երեւանի մետրոներում: Այդ մասին PanARMENIAN.Net -ին հաղորդեցին ընկերության մամլո ծառայությունում



ՎիվաՍել-ՄՏՍ-ի երրորդ սերնդի բջջայինցանցնապահովում էՀայաստանումերրորդ սերնդի ամենաընդարձակ ծածկույթը: Տեխնիկական առումով այն ամենազարգացած եւ ժամանակակից ցանցն է հանրապետության տարածքում` հիմնված UMTS/HSPA (Շարժական կապի ունիվերսալ համակարգ/ Գերարագ փաթեթային մուտք) համակարգի վրա: Այս տարվա ապրիլի 17-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G ցանցն արդեն իսկ հաջողությամբ գործում էր Հայաստանի մայրաքաղաք Երեւանում, ինչպես նաեւ Գյումրի ու Վանաձոր քաղաքներում: Ինչպես եւ նախատեսված էր, 3G ծածկույթի ներդրման աշխատանքները շարունակվեցին ամբողջ տարվա ընթացքում: Այժմ արդեն երրորդ սերնդի ցանցի ընձեռած հնարավորություններից կարող են օգտվել Հայաստանի -ս 47 քաղաքներում եւ գյուղական խոշոր համայնքներում` Մեղրիից մինչեւ Բագրատաշեն: Դա մարզերում կխթանի գործարար ակտիվությունը, ինչպես նաեւ օգտակար կիրառում կգտնի մարդկանց առօրյայում` ներառյալ նորարարական կրթության, տեղեկատվության եւ ժամանցի ոլորտներում:



Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների թվի աճը (2.08 միլիոն` առ 30-ը սեպտեմբերի), ընկերությունը շարունակում է հզորացնել իր 2.5G սերնդի ցանցը` ավելացնելով բազային կայանների քանակը:



«ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար հասանելի են անգամ ամենահեռավոր վայրերը: Ապրիլի 17-ին ազդարարելով երրորդ սերնդի ցանցի ներդրումը` մենք նշեցինք, որ դա միայն սկիզբն է եւ խոսք տվեցինք ցանցը հասանելի դարձնել բոլոր մարզերում: Այսօր մենք կատարում ենք մեր խոստումը: Չնայած բոլոր մարտահրավերներին, մենք շարունակում ենք հետամուտ լինել մեր բաժանորդների համար երրորդ սերնդի առավել արդիական ցանցը երկրի ողջ տարածքում հասանելի դարձնելու գործին: Վստահ եմ, որ հատկապես հեռավոր քաղաքների ու մեծ գյուղերի բնակիչների համար երրորդ սերնդի ծառայության հասանելիությունը նոր հնարավորություններ է ընձեռելու»,- համոզված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---