ՀԱՅԱՍՏԱՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՏԵՍՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ15 մարտի 2002 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների միջոցով: Այդ մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը Երեւանում, Լատվիայի խորհրդարանի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում: Լատվիայի պատվիրակությունը ղեկավարում է Հայաստան- Լատվիա բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Էդվինս Ինկենսը: Ինչպես հաղորդել են ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են նաեւ պարտադիր եւ այլընտրանքային զինվորական ծառայության, զինված ուժերի ֆինանսավորման հետ կապված հարցեր: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |