ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Բելառուսի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներ Վարդան Օսկանյանը եւ Միխաիլ Խվոստովը Մինսկում համաձայնագիր են ստորագրել երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ համագործակցության վերաբերյալ: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, պաշտոնական այցով Մինսկում գտնվող Վարդան Օսկանյանն ու Միխաիլ Խվոստովը զրույցի ընթացքում քննարկել են երկկողմ քաղաքական հարաբերություններին, տնտեսական համագործակցության խորացմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերը ընդգծել են երկու պետությունների փոխհարաբերությունների բարձր մակարդակը եւ դրանց հետագա ամրապնդման կարեւորությունը` հաշվի առնելով տեսակետների համընկնումը տարբեր հարցերի վերաբերյալ: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել Հարավային Կովկասի վերջին իրադարձությունների եւ տարածաշրջանի իրադրության վրա դրանց հնարավոր անդրադարձի շուրջ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---