ԲԱՔՈՒՆ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Ռամիզ Մելիքովը չի բացառել Հայաստանի մասնակցության հնարավորությունը «Cooperative Best Effort-2004» զորավարժություններին Ադրբեջանում: Նրա խոսքերով, ինչպես հաղորդում է Բաքվի «Էխո» թերթը, զորավարժությունները անցկացվում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո, ուստի եւ չկան խոչընդոտներ հայ զինծառայողների մասնակցության համար: Նշենք, որ զորավարժությունները ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Ադրբեջանում նախատեսվում է անցկացնել հաջորդ տարվա աշնանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի օգնական Մուրադ Իսախանյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է մասնակցել Ադրբեջանում կայանալիք «Cooperative Best Effort-2004» զորավարժություններին, եթե կլինի համապատասխան հրավեր ՆԱՏՕ-ի ղեկավարության կողմից: Ավելացնենք, որ Ադրբեջանի ներկայացուցիչները չեն մասնակցում ներկայումս Հայաստանում ընթացող «Cooperative Best Effort-2004» զորավարժություններին, թեեւ Բաքուն ստացել էր ՆԱՏՕ-ի հրավերը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---