«Ժառանգությունը» մտադիր է առաջիկա համագումարում վերլուծել ներքին կուսակցական խնդիրները 2 նոյեմբերի 2009 - 16:45 AMT PanARMENIAN.Net - «2010թ. սկզբին «Ժառանգություն» կուսակցության հերթական համագումարը կարող է պատասխան տալ բոլոր այն հարցերին, որոնք առաջ են եկել մեր հասարակության մեջ` կապված կուսակցությունից նրա որոշ անդամներին բացառելու հետ»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին նշել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը: Բախշյանի խոսքով, առաջիկա համագումարը կարող է «Ժառամգություն» կուսակցության համար լավագույն ելքը դառնալ ստեղծված իրադրությունից: Խոսելով «Ժառանգություն» կուսակցության վարչության վերոհիշյալ որոշման մասին` պատգամավորը նշել է, որ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այնքան էլ համաձայն չէ այդ որոշման հետ, ինչը նույնպես քննարկվելու է առաջիկա համագումարում: «Քանի որ այդ ժամանակ կուսակցության վարչության նախագահը ես էի, վարչության բազմամյա փորձն ինձ հուշեց գնալ այդ ճանապարհով եւ ինձ վրա վերցնել այդ որոշման պատասխանատվությունը»,- ընդգծել է Անահիտ Բախշյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |