Հոկտեմբերին ՀՀ Ոստիկանությունը 130 հետախուզվողների է հայտնաբերել

PanARMENIAN.Net - 2009 թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է ՀՀ Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղադրվող 130 հետախուզվող:



Նրանցից 2-ը հետախուզվում էին դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 3-ը` ավազակության, 4-ը` կողոպուտի, 7-ը` գողության, 4-ը` խարդախության, 2-ը` մաքսանենգության, 3-ը` զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու, 6-ը` թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար, իսկ 16-ը հետախուզվում էին այլ երկրների կողմից, հաղորդում է ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---