Արտակ Դավթյան. Բացելով Հայաստանի հետ սահմանը` Թուրքիան բացարձակապես հաշվի չի առնում Բաքվի պահանջները

PanARMENIAN.Net - Աշխարհը տրամադրված է վերջին փակ սահմանների բացմանը, եւ այդ հանգամանքը կարող է օգնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:



Նա նշել է նաեւ, որ բացելով Հայաստանի հետ սահմանը` Թուրքիան առաջնորդվում է սեփական շահերով եւ բացարձակապես հաշվի չի առնում ադրբեջանական կողմի պահանջները: Մի բան է, եթե բանակցությունները վարում են Թուրքիան եւ Ադրբեջանը, բայց Հայաստանի եւ Թուրքիայի բանակցությունների հարցում Ադրբեջանը մենակ է մնում: «Աբդուլլահ Գյուլն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը»,- հայտնել է հանձնաժողովի նախագահը:



Արտակ Դավթյանի կարծիքով, երեք հարեւանների հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կարող է տարածաշրջանում նրա կայուն դրության երաշխիքը դառնալ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---