Հայաստանին «օկուպանտ» անվանելուց առաջ Թուրքիան թող իր մասին մտածի 6 նոյեմբերի 2009 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը չի հանգուցալուծվի մոտ ապագայում: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Ընդ որում, նա նշել է, որ Ղարաբաղն երեբք չի լինի Ադրբեջանի կազմում: «Մեզ համար առաջնային եւ գլխավոր հարցը Ղարաբաղի կարգավիճակն է»,-հայտարարել է Շարմազանովը` հավելելով, որ ԼՂՀ ժողովուրդն ինքը պետք է վճռի իր ճակատագիրը: Նա նաեւ մեկնաբանել է թուրքական կողմի հայտարարություններն այսպես կոչված «օկուպացված ադրբեջանական տարածքների» մասին` ասելով. «Թուրքիան «օկուպանտ է» անվանում Հայաստանին, այն դեպքում երբ ինքն օկուպացիայի է ենթարկել Կիպրոսի տարածքի 37 տոկոսը»: Ընդ որում, նա նշել է, որ ԼՂՀ կարգավիճակը դե-ֆակտո վաղուց արդեն իրողություն է, մնում է այն ամրագրել դե-յուրե: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |