Հայաստանին «օկուպանտ» անվանելուց առաջ Թուրքիան թող իր մասին մտածի

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը չի հանգուցալուծվի մոտ ապագայում: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Ընդ որում, նա նշել է, որ Ղարաբաղն երեբք չի լինի Ադրբեջանի կազմում: «Մեզ համար առաջնային եւ գլխավոր հարցը Ղարաբաղի կարգավիճակն է»,-հայտարարել է Շարմազանովը` հավելելով, որ ԼՂՀ ժողովուրդն ինքը պետք է վճռի իր ճակատագիրը:



Նա նաեւ մեկնաբանել է թուրքական կողմի հայտարարություններն այսպես կոչված «օկուպացված ադրբեջանական տարածքների» մասին` ասելով. «Թուրքիան «օկուպանտ է» անվանում Հայաստանին, այն դեպքում երբ ինքն օկուպացիայի է ենթարկել Կիպրոսի տարածքի 37 տոկոսը»: Ընդ որում, նա նշել է, որ ԼՂՀ կարգավիճակը դե-ֆակտո վաղուց արդեն իրողություն է, մնում է այն ամրագրել դե-յուրե:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---