ԱՀՀ շնորհակալ է կոնգրեսական Թոմ Փերիելլոյին Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործադրած ջանքերի համար

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) գործադիր տնօրեն Բրայան Արդունին եւ Կոնգրեսի հետ ԱՀՀ կապերի պատասխանատու Բյանկա Դոդովը հանդիպեցին կոնգրեսական Թոմ Փերիելլոյի հետ: Հանդիպման ընթացքում ԱՀՀ ներկայացուցիչներն ընդգծեցին ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորությունը եւ շնորհակալություն հայտնեցին կոնգրեսականին Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ 252-ի ընդունման ուղղությամբ նրա գործադրած ջանքերի համար: Բանաձեւն օժանդակող կոնգրեսականների ընդհանուր թիվը հասել է 130-ի: Օրինագիծն առայժմ գտնվում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովում:



«ԱՀՀ շնորհակալ է Փերիելլոյին Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ նրա գործադրած ջանքերի համար: Համագումարը կշարունակի իր աշխատանքն ԱՄՆ Կոնգրեսում այդ կարեւոր բանաձեւի ընդունման համար»,- հայտնեց Բրայան Արդունին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---