«ԱրմենՏել»-ը պարգեւատրել է հինգ ուսանողների, որոնք դարձան «Ճանաչիր Beeline» մրցույթի հաղթողները

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) պարգեւատրեց Հայաստանի Պետական համալսարանի եւ Տնտեսագիտական համալսարանի հինգ ուսանողի, որոնք հաղթող ճանաչվեցին արդեն իսկ ավանդական դարձած «Ճանաչիր Beeline» մրցույթում:Ինչպես հայտնեցին PanARMENIAN.Net ին «ԱրմենՏել»-ի մամլո ծառայությունում, մրցույթը, որին մասնակցեց 90 հոգի, անցկացվեց Հայաստանի Տնտեսագիտական համալսարանի աշխատանքի տոնավաճառի շրջանակում: «ԱրմենՏել» ընկերության ներկայացուցիչները առաջարկեցին մասնակիցներին նկարագրել Beeline ապրանքանիշի իրենց ընկալումը: Մրցույթի մասնակիցները պատմեցին իրենց տպավորությունների - պատկերացումների մասին:



Գլխավոր մրցանակինարժանացածՀայաստանի Տնտեսագիտականհամալսարանիուսանողուհի Նունե Խաչատրյանը նկարագրեց Beeline ապրանքանիշը որպես լույսի եւ ստվերի խաղ` նշելով, որ դրանք գոյություն ունեն միասնության մեջ:



«Աշխատանքի տոնավաճառներում «Ճանաչիր Beeline» մրցույթ կազմակերպելն արդեն ավանդական է դարձել: Հետաքրքրականն այն է, որ ամեն անգամ առաջարկվում են նոր գաղափարներ, որոնք մեզ հնարավորություն են տալիս ընկալել Beeline ապրանքանիշը մեկ այլ տեսանկյունից», - նշեց աշխատակազմի եւ կազմակերպչական զարգացման գծով տնօրեն Լիանա Խաչատրյանը:

Տոնավաճառի մասնակիցների համարհաճելի անակնակալ դարձավ Beeline կենդանի արձանը:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---