7 նոյեմբերի 2009 - 16:04 AMT
Գեորգի Բոոսի հրավերով Հայաստանի նախագահը աշխատանքային այցով կմեկնի Կալինինգրադ
Նախագահ Սարգսյանը ՌԴ Կալինինգրադի մարզի նահանգապետ Գեորգի Բոոսի հրավերով Բուդապեշտից կարճատեւ աշխատանքային այցով կմեկնի Կալինինգրադ:

Նույն օրը Նախագահ Սարգսյանը կհանդիպի նահանգապետին, ապա նաեւ` տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին:

Կալինինգրադում նախագահ Սարգսյանը ներկա կգտնվի հայկական մշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը, ծաղիկներ կդնի հայկական խաչքար-հուշակոթողին:

Նոյեմբերի 11-ին ՀՀ նախագահը կվերադառնա Երեւան: