Թբիլիսիում «Գ. Սունդուկյանը 19-րդ դարի (1874-1903) վրացական բեմում» գրքի շնորհանդեսը վերածվեց տոնի

PanARMENIAN.Net - Իդա Բաբայանի «Գ. Սունդուկյանը 19-րդ դարի (1874-1903) վրացական բեմում» գրքի շնորհանդեսը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվ. հայկական դրամատիկական թատրոնում, տոնի վերածվեց, քանի որ մի հարկի տակ էին հավաքվել հայ եւ վրացի պրոֆեսիոնալները:



1970-ական թթ.-ից սկսած, Իդա Բաբայանը ուսումնասիրել է արխիվային փաստաթղթերը: Նրա գրքերից առաջինը հրատարակվել է 2008 թ., Հայաստանի ԳԱԱ արվեստի ինստիտուտի պատվերով, «Էդիտ պրինտ» հրատարակությունում: Գիրքը ձեւավորված է հայ եւ վրացի 250 նկարիչների նկարներով, որոնք պատկերում են 19-րդ դարի Թբիլիսիի կյանքը, ինչն էլ օգնում է ոչ միայն պատկերացում կազմել այդ ժամանակաշրջանի մասին, այլեւ ապացուցում է հայերի նշանակալի մասնակցությունը Թբիլիսիի թատերական - մշակութային բազմաբնույթ եւ հարուստ կյանքին:



Գրքի վերջաբանում Իդա Բաբայանը նշել է. «19-րդ դարի երկրորդ կեսի Վրաստանի թատերական մշակույթը նշանակալի է դրամատիկական գրականության հարստությամբ, սակայն Գաբրիել Սունդուկյանի հայկական գեղարվեստական ֆենոմենը հատուկ տեղ է գրավում դրանում: Նա մեծ դեր է խաղացել ինչպես վերածննդի շրջանում, այնպես էլ վրացական դերասանական թատրոնի կայուն գործառնություններում, նպաստել է դերասանների մի ամբողջ սերնդի ձեւավորմանը եւ թատրոնի դիրքի հաստատմանը: Նրա գործերը արդիական խնդիրների լուծման համար հարուստ եւ ազդեցիկ նյութեր էին, դրանով հանդերձ ողջ վրացական հասարակության վրա եւ թատերական-մշակութային հոգեւոր կյանքում գեղարվեստական մեծ ազդեցություն են ունեցել»:



Շնորհանդեսին ներկա գտնվող Հայաստանի եւ Վրաստանի թատերական գործիչները կարեւորեցին ոչ միայն այդպիսի աշխատությունների գոյությունը, այլեւ դրանց շնորհանդեսը:



Արվեստաբանության դոկտոր Միխայիլ Քալանթարիշվիլին, Վրաստանի գրողների միության նախագահի տեղակալ Ռեւազ Միշվելաձեն, ինչպես նաեւ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Լեւոն Մութաֆյանն ու թատերագետ Նվարդ Ասատրյանը համաձայնեցին, որ «Մասշտաբային շնորհանդեսը, որն ընդգրկել է երաժշտաթատերական ծրագիր, դարձավ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գործող կամուրջ, ինչպես նաեւ երկու երկրների թատերական գործիչների միջեւ մշակութային կապերի ակտիվացման խթան դարձավ»:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---