Հայ-թուրքական երկխոսության դադարը նախապատրաստություն է ինտենսիվ իրադարձություններին

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում դադարի վիճակ է այժմ, բայց այդ դադարը նախապատրաստություն է ինտենսիվ իրադարձություններին: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Բոլորը սպասողական վիճակում են, թե ինչ է տեղի ունենալու հայ-թուրքական գործընթացում, իսկ թե ինչպես ամեն ինչ կդասավորվի հետագայում, առայժմ դժվար է ասել»,- նկատեց քաղաքագետը:



Նա թուրքական խորհրդարանում նախաստորագրված Արձանագրությունների վավերացման մի քանի տարբերակ ներկայացրեց: «Առաջինը` Արձանագրությունները կարող են վավերացվել հունվարին, երկրորդը` չի բացառվում, որ դա տեղի կունենա ապրիլին` նախքան ապրիլի 24-ը (Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը): Երրորդ եւ քիչ հավանական տարբերակը վավերացման անցկացումն է փակ ռեժիմով, եւ չորրորդ տարբերակը` այդ գործի «ճահճացումը», վավերացման ձգձգումը»,- ընդգծեց քաղաքագետը:



Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ թուրք գործընկերների հետ հաղորդակցվելիս հաճախ է լսել այն մասին, որ «եթե թուրքական քաղաքական վերնախավը ցանկանա, ապա կարող է ցանկացած հարց անցկացնել երկրի խորհրդարան»:



«Դրա համար Անկարային համապատասխան մտրակ եւ քաղցրաբլիթ է հարկավոր: Մտրակն արդեն կա, իսկ թե ինչպիսին կլինի քաղցրաբլիթը, կապրենք` կտեսնենք»,- նշեց Կովկասի Ինստիտուտի տնօրենը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---