«Ժառանգությունն» առաջարկում է փոփոխություններ կատարել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամներ Անահիտ Բախշյանի ու Արմեն Մարտիրոսյանի օրենսդրական նախաձեռնությունը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, որը չի ստացել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը, որպես արտահերթ հարց կընդգրկվի նոյեմբերի 16-19-ի քառօրյա նիստերի օրակարգում:



Այս օրինագծով պատգամավորներն առաջարկում են չեղյալ հայտարարել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 14-րդ կետը, որով արգելվում է հեռուստահեռարձակման վերաբերյալ մրցույթ հայտարարել մինչ 2010թ. հուլիսի 20-ը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---