Նոյեմբերի 27-ին կկայանա Հայաստանի բռնցքամարտի պատանեկան բաց առաջնությունը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ին Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում կկայանա Հայաստանի բռնցքամարտի պատանեկան բաց առաջնությունը` նվիրված քոլեջի 30-ամյակին:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ վաստակավոր մարզիչ, Հայաստանի պատանեկան հավաքականի մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը, առաջնությանը կմասնակցեն 14-15 տարեկան 100-120 բռնցքամարտիկներ Հայաստանի բոլոր մարզերից:



Ալեքսանյանի խոսքով, լավագույն բռնցքամարտիկները կմտնեն Հայաստանի պատանեկան հավաքականի մեջ, որը կսկսի պատրաստվել 2010թ. Եվրոպայի առաջնությանը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---