Վահան Շիրխանյան. Դաշնակցությունն ընդդիմություն չէ, իսկ ՀԱԿ-ն չունի իր գաղափարախոսությունը

PanARMENIAN.Net - Եթե ընդդիմությունը սեպտեմբերի 1-2-ին դիմեր ժողովրդին եւ 2-3 օր նրանց դրսում կարողանար պահել, ապա հայ-թուրքական Արձանագրություններն այժմ ստորագրված չէին լինի: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության վարչության անդամ Վահան Շիրխանյանը: Ընդ որում, մեկնաբանելով ՀՅ Դաշնակցության` հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման դեմ բողոքի ցույցը, Շիրխանյանն ասաց, որ եթե ՀՅԴ փոխարեն այդ նախաձեռնությամբ հանդես գար Հայ Ազգային Կոնգրեսը, ապա նրանց ավելի շատ մարդիկ կհետեւեին: «Ի տարբերություն ՀԱԿ-ի, Դաշնակցությունն ընդդիմություն չէ»,- ընդգծեց Շիրխանյանը: Նա քննադատեց նաեւ ՀԱԿ-ին` ասելով, որ Կոնգրեսը չունի իր գաղափարախոսությունը:



«Եթե ժողովուրդը վտանգ զգա, ապա նոր ընդդիմություն կձեւավորի»,- նշեց Շիրխանյանը եւ մատնանշեց, որ եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն այն տարբերակով, որը հասարակությանն է ներկայացնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ապա, հնարավոր է, արտահերթ ընտրություններ կայանան:



ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Վարդան Խաչատրյանն իր հերթին հայտնեց, որ հայկական իշխանություններն ու ժողովուրդը պետք է միավորվեն, որպեսզի դիմակայեն երկրի վրա գործադրվող արտաքին ճնշմանը: «Մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավոր քաղաքական ռեսուրսները, որպեսզի դիմակայենք այս գործընթացին»,- ասաց Վարդան Խաչատրյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---