Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանը խորհրդարանում ներկա գտնվող լրագրողներին տեղեկացնելով ասաց, որ հրաժարական է տվել: Նրա խոսքերի համաձայն, այդ արել է առողջական վիճակից ելնելով: Բացի այդ, Պետրոսյանը բացատրել է, որ ուզում է զբաղվել մանկավարժական գործունեությամբ:



Գեւորգ Պետրոսյանը «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության անդամ է, 2009 թ. մայիսի 12-ին նշանակվել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար:

Ինչպես հայտնել է լրագրողներին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առաջարկությամբ, նախարարի ամենահավանական թեկնածուն մարդու իրավունքների պաշտպանության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանն է:



Մխիթար Մնացականյանը 1994 թ. Կարմիր խաչի միջազգային վնասվածքաբանական վերականգնողական կենտրոնի վարչական տնօրենն էր, իսկ 1995 թ. նշանակվել է գլխավոր տնօրեն: 2001 թ. նա դարձել է Կարմիր խաչի Հայաստանի ընկերության նախագահ:



Պարգեւատրվել է ԽՍՀՄ եւ ՀՀ պարգեւներով եւ մեդալներով, արժանացել է «Կարմիր խաչի» շնորհակալական պարգեւի: 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---