ՀՀ ԱԳՆ ղեկավարը կրկին հայտարարեց ղարաբաղյան կարգավորմանը Թուրքիայի միջնորդության անհնարության մասին

PanARMENIAN.Net - Թուրքիան չի կարող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ լինել: Այդ մասին, ելույթ ունենալով նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԺ կառավարական ժամի ընթացքում եւ պատասխանելով ՀՅ Դաշնակցություն կուսակցության խորհրդարանական խմբակցությունից պատգամավոր Հրայր Կարապետյանի հարցին, հայտնեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:



«ԵԱՀԿ ՄԽ վերջերս կայացած նիստին թուրք ներկայացուցչի մասնակցությունը նորմալ երեւույթ է, քանի որ Թուրքիան ԵԱՀԿ ՄԽ անդամ է, ինչպես եւ մյուս երկրները: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ դառնալու Անկարայի ձգտմանը, ապա դա բացառված է, քանի որ ոչ Հայաստանը, ոչ ԼՂՀ-ն, ոչ միջազգային հանրությունը նման բան թույլ չեն տա»,- ասաց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:



Անդրադառնալով Անկարայի չարաշահումներին ստորագրված հայ-թուրքական Արձանագրությունները ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապելու հարցում` Էդվարդ Նալբանդյանը նման հայտարարությունները բնական անվանեց: «Բայց ո՞վ թույլ կտա այդ երկու գործընթացների կապակցումը: Ոչ մեկը: Ոչ Հայաստանը, ոչ ԼՂՀ-ն եւ ոչ էլ միջազգային հանրությունը, որը բազմիցս հայտարարել է, որ այդ գործընթացները կապված չեն միմյանց հետ»,- ընդգծեց Հայաստանի ԱԳ նախարարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---