«Ագոյի» խումբը նշում է մարտի 1-ի դեպքերի հետեւանքների հաղթահարման գործում լուրջ առաջընթացը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտեի մոնիտորինգի հանձնախմբի («Ագոյի» խումբ) անդամներին ` ԵԽ-ում Ռումինիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Ստելիան Ստոյանի գլխավորությամբ:



Ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահը ԵԽ Ագոյի խմբին ներկայացրեց 2008թ. ընտրություններին հաջորդած զարգացումները եւ մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ ձեռնարկված գործողությունները:



Մանրակրկիտ քննարկելով վերջին մեկուկես տարվա զարգացումները` կողմերը համաձայնեցին, որ այդ բնագավառում լուրջ առաջընթաց է արձանագրվել: Զրուցակիցները նաեւ համաձայնեցին, որ այդ առաջընթացն ամրապնդելու համար անհրաժեշտ է շարունակել աշխատանքը` խրախուսելով հասարակության վստահությունը պետական հաստատությունների հանդեպ եւ հանրային համաձայնության ձեւավորումը:



Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ անդրադարձան առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու հարցին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---