1 մարտի 2002 - 23:42 AMT
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ՌՈՒԴՈԼՖ ՊԵՐԻՆԱՅԻ ԿԱՐԾԻՔՈՎ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԵՂԵԼ ԱՆԿԱԽ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍԸ»
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Պերինան, մեկնաբանելով Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ միջազգային հանրության կողմնակալ վերաբերմունքի մասին հայտարարությունները, ասել է. «Ես գիտեմ, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մասը»:Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին են հայտնել Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբում, դեսպան Պերինան արել է այդ այտարարությունը, փետրվարի 26-ին կայացած, Կալիֆորնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Շարունակելով թեման, Պերինան ասել է, որ նման հարցերը առանցքային նշանակություն ունեն բանակցությունների համար: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: