23 նոյեմբերի 2009 - 13:04 AMT
iCON COMMUNICATIONS հայտարարել է նոր առաջարկության մեկնարկի` iCON Arag անսահմանափակ ինտերնետի տրամադրման մասին
Երեւանի բնակիչները այժմ կարող են վայելել անսահմանափակ ինտերնետ առանց նախապես գումարներ
վճարելու: iCON Communications-ն այսօր հայտարարել է իր նոր անսահմանափակ տրաֆիկով ինտերնետ առաջարկի`iCON Arag-ի մեկնարկի մասին: Այս նոր ծրագրի շրջանակներում հաճախորդները կարող են գրանցվել անսահմանափակ ինտերնետ ծառայություն ստանալու համար առանց ակտիվացման վճար եւ մոդեմի երաշխիքային գումար վճարելու, ստորագրելով մեկ տարվա պայմանագիր:

iCON Aragծրագիրը տարածվում է iCON -ի առկա բոլոր անսահմանափակ ինտերնետ ծառայության փաթեթների վրա, սկսած iCON entry-ից` ամսական 8,000 դրամ արժողությամբ փաթեթի, որն ապահովում է մինչեւ 128 կբ/վ ներբեռնման արագություն եւ ընդհուպ մինչեւ iCON optima փաթեթը, որն ապահովում է մինչեւ 1024 կբ/վ ներբեռնման արագություն ամսական 33,000 դրամով: Այս սակագնային պլանների բոլոր տեխնիկական առանձնահատկությունները պահպանվում են, չկա տրաֆիկի սահմանափակում կամ ամսվա վերջում լրացուցիչ գանձումներ: Բացի դրանից, նույն պայմանները տարածվում են iCON-ի բոլոր ներքին տեղակայման եւ USB մոդեմների վրա:

«iCON-ը ուրախ է իր ծառայությունը Եր-անի բնակիչներին էլ ավելի մատչելի դարձնելու կապակցությամբ», - հայտարարել է iCON Communications ընկերության գործադիր տնօրեն Ադամ Կաբլանյանը: «Հրաժարվելով նախապես գանձվող գումարերից, բայց պահպանելով iCON-ի պարզ եւ անսահմանափակ տրաֆիկով սակագնային պլանները, մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին արագ, հուսալի եւ մատչելի ինտերնետ առանց մոդեմի դիմաց վճարվող գումարների կամ ամսական հաշիվներում անակնկալների: Հաճախորդները ստանում են այն ինչի համար որ գրանցվել են»:

iCON-ի ինչպես նոր այնպես էլ առկա հաճախորդները այսուհետ կունենան հնարավորություն ընտրել iCON-ի ավանդական առաջարկների (երաշխիքային գումար մոդեմի դիմաց եւ ակտիվացման վճար) եւ այս նոր մեկ տարվա պայմանագրի տարբերակի միջ-: Երկու տարբերակներն էլ հասանելի են iCON-ի ընդլայնված ցանցում, որն այժմ ծածկում է ավելի քան 70 քառակուսի կիլոմետր, ներառելով հետեւյալ թաղամասերը` Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ, Վահագնի Թաղամաս, Քասախ գյուղ, Զեյթուն, Կայարանի շրջան, Նոր Նորքի 2-8 զանգվածներ եւ Ավան: Նշված բոլոր թաղամասերի բնակիչները կարող են ընտրել անլար մոդեմների բազմությունից իրենց համար առավել հարմարը` ներառյալ ներքին տեղակայման մոդեմները եւ հարմարավետ USB մոդեմները, որոնք կարելի է օգտագործել ցանկացած վայրում iCON-ի ցանցի ծածկույթի ներքո: