Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանները մտադիր են համագործակցել24 նոյեմբերի 2009 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Մեհմեդ Ալի Շահինի հետ, որը եւս մասնակցում է ՍԾՏՀ ԽՎ մոսկովյան հանդիպմանը:Հանդիպման ընթացքում զրուցակիցները միմյանց փոխադարձաբար ներկայացրեցին իրենց երկրների խորհրդարանների կառուցվածքի եւ գործունեության առանձնահատկությունները: Նրանք տեսակետներ փոխանակեցին առանց նախապայմանների երկկողմ հարաբերություններ հաստատելու գործընթացի շուրջ: Պարոն Աբրահամյանն ընդգծեց, որ հայկական կողմն անհրաժեշտ է համարում, որպեսզի ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները վավերացվեն ողջամիտ ժամկետներում: Երկու խորհրդարանների ղեկավարները բարձր գնահատեցին ՀՀ եւ ԹՀ Նախագահների համարձակ համատեղ աշխատանքը եւ համաձայնեցին, որ դրա շնորհիվ պարարտ հող է ստեղծվել երկու հարեւան ժողովուրդների միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելու համար: Այդ համատեքստում նրանք համաձայնեցին, որ անհրաժեշտ է առաջին հերթին խրախուսել մարդկային ուղղակի շփումները, ինչպես նաեւ փորձել կապեր ստեղծել ՀՀ ԱԺ եւ ԹԱՄԺ միջեւ: Զրուցակիցները գոհունակությամբ ամփոփեցին հանդիպումը` հույս հայտնելով, որ կունենան նոր հանդիպումների առիթներ, հաղորդում է ՀՀ խորհրդարանի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |