Նոյեմբերի 27-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան կժամանի Լեհաստանի ՊՆ ղեկավարը25 նոյեմբերի 2009 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ին Լեհաստանի պաշտպանության նախարար Բոգդան Կլիխը տարածաշրջանային այցի շրջանակներում կժամանի Հայաստան եւ կհանդիպի իր հայ գործընկեր Սեյրան Օհանյանի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարությունում: Այնուհետեւ Բոգդան Կլիխը կայցելի նաեւ Վրաստան եւ Ադրբեջան: Բանակցությունների գլխավոր թեման կլինեն անվտանգության հարցերը: «Իմ առաջին այցը տարածաշրջան կվերաբերի անվտանգության հետ կապված իրավիճակին, քանի որ Անդրկովկասի տարածաշրջանը առանցքային է ոչ միայն Արեւելյան, այլ նաեւ Կենտրոնական Եվրոպայի համար: Հարավային Կովկասը կարող է լինել կամ հակամարտությունների եւ ճգնաժամերի աղբյուր, կամ կայունացման տարածաշրջան»,-լրագրողներին է ասել Կլիխը Հարավային Կովկաս այցելելուց առաջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |