Առանց ՄԱԿ-ի մասնագիտական գործակալությունների դժվար կլիներ ՀՀ-ում իրականացնել մի շարք ծրագրեր
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը Նյու Յորքում հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը Նյու Յորքում հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի պարտականություններն ավարտող Կոնսուելո Վիդալի հետ:



Դեսպան Նազարյանը Վիդալին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի գործունեության համար, որն ընդգրկել է հայաստանյան հասարակության գրեթե բոլոր շերտերն ու ոլորտները՝ կարեւորելով, որ Հայաստանում ՄԱԿ-ի ԶԾ-ը մեծ աջակցություն է ցուցաբերում Հայաստանի կառավարությանը զարգացման ծրագրերն իրականացնելու հարցում:



Դեսպանը նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում ՄԱԿ-ի ԶԾ-ի աջակցությամբ պատրաստված Մարդկային զարգացման զեկույցների դերն՝ ընդգծելով, որ առանց Հայաստանում ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների ներգրավվածության, չափազանց բարդ կլիներ կյանքի կոչել այնպիսի էական ծրագրեր եւ ռազմավարական խնդիրներ, ինչպիսիք են աղքատության կրճատումը, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանությունը, կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարը:



Զրուցակիցներն անդրադարձելեն նաեւ մարդկանց ապօրինի տեղափոխման (թրաֆիկինգի) դեմ պայքարի եւ Հարավային Կովկասում թմրանյութերի դեմ պայքարի ծրագրերին եւ հույս հայտնել, որ Հայաստանում ՄԱԿ-ի գործակալությունների հետ համագործակցությունն այսուհետ եւս կշարունակվի նույն արդյունավետությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
---