ՀՀ կառավարությունը մտադիր չէ խախտել հավասարության սկզբունքը սփյուռքահայերի միջեւ Հայաստան այցելության ժամանակ26 նոյեմբերի 2009 - 22:17 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին ՀՀ կառավարության նիստում քննարկվել է Ազգային Ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանի օրենսդրական նախաձեռնությունն է` «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արժանացել է գործադիրի բացասական եզրակացությանը: Հայաստանի կառավարությունը գտնում է, որ օրինագծի ընդունման դեպքում կխախտվի բոլոր սփյուռքահայերի եւ մասնավորապես վիրահայերի հավասարության սկզբունքն ընդհանրապես, այն ոչ միայն չի նպաստի Ջավախքի հայաթափման տեմպերի թուլացմանը, այլեւ, ընդհակառակը, կարող է ունենալ հակառակ ազդեցություն եւ Ջավախքի հայաթափման պատճառ դառնալ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, նա առաջարկել է ազատել Ջավախքի ու Քվեմո Քարթլիի հայերին ՀՀ տարածքում գտնվելու համար 90-օրվա ապրելու իրավունք ստանալու անհրաժեշտությունից: «Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության բացասական եզրակացության փաստարկներին, թե, իբր, դա չի նպաստի Ջավախքի հայաթափման տեմպերի թուլացմանը, դա կառավարության կողմից Ջավախքի խնդիրների չիմացության պատկերավոր օրինակ է»,-ասել է Թորոսյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |