Եվրամիության ներկայացուցիչները Ստամբուլում քննարկում են Թուրքիայի ԵՄ-ը անդամակցելու հարցը

PanARMENIAN.Net - Եվրամիության ներկայացուցիչները Ստամբուլում քննարկում են Թուրքիայի ԵՄ-ը անդամակցելու հարցը: ԵՄ ընդլայման հարցերի հանձնակատար Օլլի Րենը, ԵՄ-մ նախագահող Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Կարլ Բիլդտը եւ Իսպանիայի ԵՄ-ի հետ կապի պետքարտուղար Դիեգո Լոպես Գարրիդոն ժամանել են Ստամբուլ, որպեսզի գնահատեն Թուրքիայի հաջողությունները ԵՄ-ն անդամակցելու գործում:



Թուրքական կողմը ներկայացրել է ԱԳ նախարար Ահմեդ Դավութողլուն եւ ԵՄ Թուրքիայի անդամակցելու գլխավոր

բանակցող Էգմեն Բագիսը, հաղորդում է AFP-ը:



Եվրախորհրդարանը կոչ է արել Թուրքիային շարունակել բարեփոխումների գործընթացը: Ստրասբուրգում ընդունված բանաձեւում ասվում է, որ Անկարան շտապ կերպով պետք է անցկացնի դատական բարեփոխումներ: Եվրոպական պատգամավորները ընդգծեցին նաեւ, որ դավանանքի ազատության հարցում Թուրքիան հասել է աննշան հաջողությունների:



Անկարան նաեւ պետք է մշակի այնպիսի իրավական նորմեր, համաձայն որոնց չեն խախտվի ոչ մահմեդական քաղաքացիների եւ ալեվիտների համայնքի իրավունքները: Փաստաթղթի մեջ նշվում է Թուրքիայում խոսքի ազատության խնդիրների մասին: Բացի այդ, նրանք կոչ արեցին թուրքական իշխանություններին շարունակել քրդական բնակչության խնդիրների կարգավորման գործընթացը:



Ինչպես սպասվում է, ԵՄ անդամ երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարները Բրյուսելում դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովի ժամանակ մտադիր են քննարկել Թուրքիայի մերժումը փոխել մաքսային համաձայնությունը Կիպրոսի հետ. որը ընդունված էր ԵՄ-մ 2004 -ն: Անկարայի իշխանությունները որոշում են կայացրել փակել ինչպես ծովային նավահանգիստները, այնպես էլ օդանավակայանները, որպեսզի Կիպրոսից ապրանք չարտահանվի: Թուրքիան մեղադրում է ԵՄ-ը այն բանում, որ ԵՄ-ը չկատարեց իր խոստումը կղզու հյուսիսային մասի միջազգային ճանաչման հարցում, որը մասնավորապես թուրքերով է բնակեցված, գրում է DW-ն
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---