Շվեյցարիայի մզկիթները կարող են առանց մինարեթների լինել

PanARMENIAN.Net - Շվեյցարիայի իշխանությունները նշանակել են երկրի սահմանադրության մեջ մինարեթների կառուցումն արգելող փոփոխություններ ներմուծելու ազգային հանրաքվեի անցկացման ամսաթիվը: Քվեարկությունը կկայանա նոյեմբերի 29-ին:



Ինչպես հայտնեց Շվեյցարիայի ազգային կուսակցությունից (SPP) խորհրդարանի պատգամավոր Ուլրիխ Շլյուերը, «Շարիաթի օրենքները, որոնց հետեւում են մուսուլմանները, բոլորովին անհամատեղելի են շվեյցարական ժողովրդավարական օրենսդրության հետ»:



Կրոնական ճարտարապետական կառույցների շինարարությունն արգելելու մասին հարցը Շվեյցարիայում մի քանի անգամ բարձրացվել է: SPP-ն, որը 2007-ին հաղթանակեց խորհրդարանական ընտրություններում, պարբերաբար հանդես է գալիս մինարեթների կանգնեցման դեմ` վկայակոչելով, որ դա նպաստում է երկրի իսլամացմանը: 2008-ի ամռանը SPP-ն մոտ 115 հազար քաղաքացիներից ստորագրություն հավաքեց մինարեթներն արգելելու մասին հանրաքվե անցկացնելու օգտին, հաղորդում է BBC News-ը:



Շվեյցարիայում մոտ 400 հազար մուսուլման է բնակվում 7,7 միլիոն ընդհանուր բնակչության դեպքում: Շվեյցարիայում իսլամը հետեւորդների քանակով երկրորդ կրոնն է: Երկրում մինարեթով ընդամենը երեք մզկիթ է կառուցվել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---