«Աշխատանքային հմտություններ» նախագծի հաղթողները կներկայացնեն Հայաստանը Բելգրադում կայանալիք միջազգային մրցույթի եզրափակչում27 նոյեմբերի 2009 - 19:34 AMT PanARMENIAN.Net - Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների մոտ նորարարական գաղափարների խթանմանն ուղղված նախագիծը իրականացվեց Բրիտանական խորհրդի հայկական գրասենյակի, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության եւ ՀՀ կրթության ու գիտության նախարարության կողմից` «ԱրմենՏել» ընկերության ֆինանսական աջակցությամբ: Երեւանում կայացած մամլո ասուլիսում Բրիտանական խորհրդի աշխատակից, «Աշխատանքային հմտություններ» նախագծի ղեկավար Նարեկ Թովմասյանը պատմեց մրցույթի փուլերի մասին: ՀՀ կրթության ու գիտության տարրական եւ միջին մասնագիտական կրթության բաժնի պետ Արտակ Աղբալյանը հույս հայտնեց որ «Աշխատանքային հմտություններ» մրցույթը ամենամյա կդառնա: «ԱրմենՏել» ՓԲԸ-ի վաճառքի գծով տնօրեն Սերգեյ Կապիտոնովը կարեւորել է նման ծրագրերը ոչ միայն երիտասարդ մասնակիցների, այլ նաեւ մեծահասակների համար: Միջոցառման պաշտոնական մասն ամփոփեց «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը` հայտարարելով մրցույթի եզրափակիչ հասած վեց մասնակիցների անունները: Նրանց թվում էին Անի Վանյանը Երեւանի պետական հումանիտար ուսումնարանից եւ Լեւոն Մադաթյանը Երեւանի ինֆորմատիկայի պետական ուսումնարանից: 2010թ. նրանք կմեկնեն Բելգրադ, որտեղ կներկայացնեն Հայաստանը միջազգային մրցույքի եզրափակչում, ինչպես նաեւ ստաժավորում կանցնեն Beeline-ում: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |