Ստեփան Սաֆարյան. ՀՀԿ-ն 12-դ համագումարը ցույց տվեց, որ կուսակցությունը կդառնա Հայաստանի գլխավոր քաղաքական ուժը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության 12-դ համագումարը աննախադեպ էր, նմանատիպ կուսակցական համագումար Հայաստանում դեռ չեր եղել: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ-ն կողմից պատգամավոր Կարեն Ավագյանը: Նրա խոսքերով, ամենակարեւորը այն էր, որ ՀՀ նախագահը պատասխանել էր հայ հասարակությանը անհանգստացնող հարցերին: «Սա նոր էջ է Հայաստանի քաղաքականության պատմության մեջ», - նշել է նա:



Իր հերթին, «Ժառանգություն» խորհրդարանային խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, հայտարարել է, որ տվյալ համագումարը ցույց տվեց այն, որ ներկայիս իշխանությունները որոշել են կենտրոնացնել ուշադրությունը մեկ կուսակցության վրա` ՀՀԿ-ն: «ՀՀԿ-ն 12-դ համագումարը ցույց տվեց, որ կուսակցությունը կդառնա Հայաստանի գլխավոր քաղաքական ուժը: Դրանով Սերժ Սարգսյանը փորձում է արգելափակել այլ քաղաքական ուժերի ձեւավորումը», - նշել է Ստեփան Սաֆարյանը: Ընդ որում, նա ասաց, որ չի կարծում, որ ընդդիմությունը դուրս չի գա միասնական ճակատով, ինչպես դա արեցին Հայաստանի իշխանությունները:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---