Երեւանում քննարկում են Լիսաբոնի համաձայնագիրը 1 դեկտեմբերի 2009 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության եւ Հայաստանի Ֆրանսիական համալսարանի նախաձեռնությամբ Երեւանում տեղի ունեցավ «Լիսաբոնի համաձայնագիր. 21-րդ դարի Եվրոպայի հետ» թեմայով համաժողովը: Համաժողովի աշխատանքին մասնակցեցին ՀՀ փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը, քաղաքագետներ, ուսանողներ: «2007թ. հենց այս օրը ԵՄ 27 երկրներ ստորագրեցին Լիսաբոնի համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտնում այսօր: Եվրոպայում նոր մարտահրավերներ են առաջանում, որոնց դիմակայել կարող է միայն միասնական Եվրոպան»,-հայտարարել է Արթուր Բաղդասարյանը: Ըստ նրա, Հայաստանն ուշադիր հետեւում է այդ գործընթացին, քանի որ Երեւանը վճռական է եվրոպական կառույցներին ինտեգրվելու իր ցանկության մեջ: «Լիսաբոնի համաձայնագրով նախատեսված բարեփոխումները հետաքրքրում են Հայաստանին, քանի որ նա «Արեւելյան գործընկերություն» նախագծի մասնակից է: 2010թ. Հայաստանը շուրջ 100 մլն եվրո կստանա ԵՄ-ից երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրագործման համար»,-ասել է ՀՀ ԱԱԽ քարտուղարը: Նա հույս է հայտնել, որ Լիսաբոնի համաձայնագիրը թույլ կտա Հայաստանին առավելապես մերձենալ ԵՄ-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |