Հունաստանի «Հայ Դատ» կոմիտեն դատապարտում է Բաքվի ապակառուցողական դիրքորոշումը Ղարաբաղի շուրջ բանակցություններում

PanARMENIAN.Net - Հունաստանի «Հայ Դատ» կենտրոնական կոմիտեն դատապարտում է Բաքվի ապակառուցողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում: Ինչպես ասվում է կոմիտեի հայտարարության մեջ, Ադրբեջանի նման դիրքորոշումը հակասում է այն պարտավորություններին, որոնք Բաքուն ստանձնել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում:



«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու անպատասխանատու վարքը, նա նպատակ է հետապնդում լարված իրադրություն ստեղծել Հարավային Կովկասում: Բաքվի նման վարքը պարզապես ձախողում է միջազգային հանրության ջանքերը` ուղղված հակամարտության կարգավորման ձեռքբերմանը»,- ընդգծված է կոմիտեի հայտարարության մեջ:



Հայտարարության հեղինակները միջազգային հանրությանը, մասնավորապես ԵԱՀԿ-ին կոչ են անում ուժեղացնել միջոցները միջազգային իրավունքի հիման վրա հակամարտության լուծմանը հասնելու համար, գրում է Azad Or թերթը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---