Նիկոլ Փաշինյանը գրանցվել է որպես պատգամավորի թեկնածու 6 դեկտեմբերի 2009 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) «Հայկական ժամանակ» հայկական ընդդիմական թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանին, որը մեղադրվում է 2008թ. մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների ընթացքում իշխանության ներկայացուցչի դեմ բռնության կիրառման համար, գրանցել է որպես պատգամավորի թեկնածու:Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո քարտուղար Տաթեւ Օհանյանը, դեկտեմբերի 5-ին կայացած նիստի ժամանակ թիվ 10 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովը բացի Նիկոլ Փաշինյանից գրանցել է պատգամավորի եւս երեք թեկնածուների` Արա Սիմոնյանին («Ազգային միաբանություն» կուսակցություն), Դավիթ Հակոբյանին (Հայաստանի Մարքսիստական կուսակցություն) եւ Հմայակ Հովհաննիսյանին (անկուսակցական): «Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: ԿԸՀ համարեց, որ որպես պատգամավորի թեկնածու Փաշինյանին գրանցելու հարցում մերժելու համար ոչ մի հիմք չկա»,- նշեց Տաթեւ Օհանյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |