«Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավարության եւ աշխատակիցների նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել

PanARMENIAN.Net - Ավարտվել է«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում ներքին կանոնակարգի խախտումներով կատարված լուսանկարահանման փաստի առնչությամբ նշանակված ծառայողական քննությունը:Ինչպես PanARMENIA.Net-ին հաղորդեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարիմամուլիքարտուղարԼանա Մշեցյանը, քրեակատարողական վարչության պետ Ա.Գիզիրյանի հրամաններով ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար կարգապահական տույժ է կիրառվել` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի, ցմահ ազատազրկման դատապարտվածների պահպանության բաժնի պետի, անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալի, երկրորդ կարգի մասնագետի եւ կրտսեր մասնագետի նկատմամբ:



Ինչպես նախկինում հայտնվել է, հիմնարկի պետը հրաժարական էր ներկայացրել, որն ընդունվել է: Հաղորդվում է նաեւ, որ ՀայաստանիՀանրապետության կառավարության 2006թ. օգոստոսի 3-իթիվ 1543-Նորոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանքրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների» Ներքին կանոնակարգի 186-188-րդ կետերի համաձայն, քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին` վերջիններիս համաձայնությամբ եւ հիմնարկի պետի թույլտվությամբ ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են իրականացնել լուսանկարահանում կամ տեսանկարահանում կամ նրա հետ ունենալ հարցազրույց, պարզապես տվյալ դեպքում խախտվել են սահմանված ներքին կանոնակարգի պահանջները, որոնք վերաբերում են այցելության կարգին ու պայմաններին:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---