ՀՀ ԱԺ մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրության հանձնաժողովի հանձնարարականների կատարումը հսկողության տակ կառնվի 7 դեկտեմբերի 2009 - 21:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը շրջանառության մեջ է դրել մի որոշման նախագիծ, որի համաձայն պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի պարտականությունների մեջ կընդգրկվի նաեւ մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրության ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի եզրափակիչ զեկույցում ընդգրկված հանձնարարականների կատարման մոնիտորինգը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հաղորդել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը: Նիկոյանը հաղորդեց նաեւ, որ որոշման նախագիծն արդեն ընդգրկվել է ՀՀ խորհրդարանի քառօրյաի օրակարգում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |