ՀՀ ԱԺ մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրության հանձնաժողովի հանձնարարականների կատարումը հսկողության տակ կառնվի

PanARMENIAN.Net - Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը շրջանառության մեջ է դրել մի որոշման նախագիծ, որի համաձայն պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի պարտականությունների մեջ կընդգրկվի նաեւ մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրության ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի եզրափակիչ զեկույցում ընդգրկված հանձնարարականների կատարման մոնիտորինգը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հաղորդել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը:



Նիկոյանը հաղորդեց նաեւ, որ որոշման նախագիծն արդեն ընդգրկվել է ՀՀ խորհրդարանի քառօրյաի օրակարգում:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---