Հունվարի 12-ն ՀՀ Սահմանադրական դատարանը կքննարկի Հայ-թուրքական արձանագրությունները

PanARMENIAN.Net - Հունվարի 12-ն ՀՀ Սահմանադրական դատարանի նիստում կքննարկվի Արձանագրությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է ՍԴ-ի մամլո քարտուղար Հովհաննես Պապիկյանը: Նրա խոսքերով, նիստին ներկա կլինի ՀՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչը:



Վլադիմիր Հովհաննիսյան նշանակվել է դատավոր, որը կուսումնասիրի Արձանագրությունները եւ կորոշի, արդյո՞ք Համապատասխանում են նրանք ՀՀ Սահմանադրությանը:
 Ուշագրավ
---