Գրիգոր Բադիրյան. «Հայ հասարակությունը դեռեւս չի գիտակցում Հասարակական խորհրդի դերն ու նշանակությունը»

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական հարցերով հասարակական խորհրդի հանձնաժողովն ունի իր առանձնահատկությունները, որոնք պայմանավորված են նրան ուղղված բողոք-դիմումներով: Այս մասին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց պետական հարցերով Հասարակական խորհրդի նախագահ Գրիգոր Բադիրյանը : Նրա խոսքերի համաձայն, բողոքների զգալի մասը հասցեագրված են պետական հարցերով Հասարակական խորհրդին: «Հասարակական խորհրդի ստեղծման օրվանից Հայաստանի քաղաքացիներից ստացվել է մոտ 380 բողոք-դիմում, որոնցից 150-ը հասցեագրված է մեր հանձնաժողովին», - նշեց Բադիրյանը` ավելացնելով, որ այդ հարցերին լուծում տալու համար ստեղծվել է աշխատանքային հատուկ խումբ, որին Հայաստանի քաղաքացիները կարող են դիմել իրենց բողոքներով եւ առաջարկություններով:



Միաժամանակ նա նշեց, որ հայ հասարակությունը դեռեւս չի գիտակցում Հասարակական խորհրդի դերն ու նշանակությունը, քանի որ բողոքների զգալի մասը կրում է անձնական բնույթ, որոնք խորհրդի իրավասությանը ենթակա չեն:



«Բացի դրանից, մեր խորհուրդը մասնակցում է նաեւ հասարակական քննարկումներին: Հիմնականում խոսքը պետական պաշտոնյաների վարքի կանոններին ընտելանալու օրենքի մասին է, որն առաջարկել է Եվրախորհրդի նախարարների կոմիտեն», - ասաց Գուրգեն Բադիրյանն` ավելացնելով, որ այդ հարցով արդեն քննարկումներ են ընթանում եւ որոշակի քայլեր են արվում այդ օրենքը իրագործելու ուղղությամբ:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---